Նախագծի մասին

ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Էրազմուս + T-GREEN «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (THE ERASMUS+ CBHE PROJECT “Transforming Graduate Education for Green and Sustainable Future” (T-GREEN)) նախագիծը 3-ամյա է, որը համակարգում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը  (ՃՇՀԱՀ)։ Նախագծի համա-համակարգողն է՝ Եվրասիա միջազգային համալսարանը (ԵՄՀ)։T-GREEN նախագիծը բուհերում իրականացվող հետբակալավրի կրթության անհրաժեշտ բարեփոխումներին ուղղված նախագիծ է, որի համար առանցքային է «Կանաչ» քաղաքականությունը։ Նախագծի իրականացումը բուհերին  հնարավորություն կտա ավանդական կրթական ծրագրերից անցում կատարել դեպի ապագային միտված, կանաչ և միջառարկայական ուսումնական ծրագրերին՝ խթանելով ուսանողների շարժունակությունը, մշակելով համատեղ որակավորման աստիճան շնորհող կրթական ծրագրերի իրականացման կառուցակարգեր։

ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿԸ

Մագիստրոսական կրթության փոխակերպումը Հայաստանում՝ ԵՄ կանաչ գործարքի և կայուն զարգացման նպատակներին համահունչ՝ ապահովելով ավանդական կրթական ծրագրերի անցումը ապագամետ, կանաչ և միջդիսցիպլինար ծրագրերի, ինչպես նաև խթանելով ուսանողների շարժունությունը և զարգացնելով համագործակցային կրթական ծրագրերի ներդրման մեխանիզմներ։

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Նախագծի հիմնական նպատակն է ազգային և ինստիտուցիոնալ վարչական կազմի, որոշումներ կայացնողների, քաղաքականություն մշակողների, մանկավարժների, հետազոտողների և ուսանողների մոտ այնպիսի կարողությունների զարգացումը, որոնց միջոցով նշված դերակատարները կկարողանան կայուն զարգացման նպատակները և բնապահպանական խնդիրները ինտեգրել քաղաքականության և կրթական բովանդակության մեջ։

Նախագծի հայաստանյան մասնակիցներն են՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Որակի ապահովման ազգային կենտրոնը, Երևանի պետական համալսարանը, Եվրասիա միջազգային համալսարանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանում Ֆրանսիական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Գորիսի պետական համալսարանը,  Գավառի պետական համալսարանը,  «Էրազմուս ուսանողների ցանց Երևան» և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունները։

ԵՄ գործընկերներն են՝ Միջազգային հելլենիկ համալսարանը (Հունաստան), Միկոլաս Ռոմերիսի անվան համալսարանը (Լիտվա), Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանը (Պորտուգալիա) և Կրակովի Յագելոնյան համալսարանը (Լեհաստան)։

ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

  1. Բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսների և հետաոզոտողների, ազգային քաղաքականություն մշակողների կարողությունների զարգացում՝ քաղաքականության և կրթական բովանդակության զարգացման ընթացքում ԵՄ Կանաչ գործարքի և Կայուն զարգացման նպատակների ինտեգրման, ինչպես նաև վերջնարդյունքահեն կրթական ծրագրերի զարգացման ուղղությամբ։
  2. «Հանուն կայուն զարգացման կրթության ազգային ճանապարհային քարտեզի» մշակում, ավանդականից դեպի ապագամետ և կանաչ ուսումնական ծրագրերի զարգացման խթանում:
  3. Մասնագիտությունների ազգային ցանկի վերանայում, որը թույլ կտա լիցենզավորել նոր, ապագամետ և միջդիսցիպլինար կրթական ծրագրեր։
  4. Երազմուս+ Գործողություն 1-ի համանման համակարգի ստեղծում՝ ուսանողների շարժունությունն ապահովելու համար՝ վերաձևավորելով կրեդիտների փոխանցման և ճանաչման ազգային և ինստիտուցիոնալ փաստաթղթային հենքը, խթանելով համագործակցային կրթական ծրագրերի իրականացումը, խթանելով ուսանողների շարժունությունը՝ Բոլոնյան համակարգի պահանջներին համահունչ։
  5. Մագիստրոսական 3 միջդիսցիպլինար ներպետական համատեղ/կրկնակի դիպլոմի ծրագրերի մշակում, լիցենզավորում և փորձարկում, ինչպես նաև առկա մագիստրոսական կրթական ծրագրերի վերապրոֆիլավորում՝ կանաչ կրթության և տնտեսության ազգային նոր տեսլականին համահունչ։

ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐԱՊՐՈՖԻԼԱՎՈՐՈՒՄ

  1. ԵՄՀ, ԳՊՀ (Գորիս) և ԳՊՀ (Գավառ) — Դեղերի տեխնոլոգիա և էկոնոմիկա կրթական ծրագրի լավարկում, դեղագործական կենսատեխնոլոգիաների և կանաչ տնտեսության մոդուլներով հարստացում
  2. ԵՊՀ- նոր դասընթացների մշակում Կիրառական մանրէաբանության և նորարարական տեխնոլոգիաների ոլորտում
  3. ՀԱԱՀ-Սննդի տեխնոլոգիա կրթական ծրագրի վերափոխում Սննդի Բիոտեխնոլոգիաների կրթական ծրագրի
  4. ԳՊՀ (Գորիս) և ԳՊՀ (Գավառ), ՀՊՏՀ- Կանաչ ձեռներեցություն մոդուլը կզարգացվի և կներդրվի կառավարում և տուրիզմ կրթական ծրագրերում
  5. ՀՖՀ-Կանաչ հմտությունների զարգացմանն ուղղված ընդհանրական դասընթացների մշակում, որը կառաջարկվի բուհի բոլոր ուսանողներին

ՆՈՐ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ, ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄ, ԳՈՐԾԱՐԿՈՒՄ

  1. Կրկնակի մագիստրոսական ծրագիր Կանաչ տնտեսություն և կառավարում մասնագիտությամբ (նվազագույնը 60 կրեդիտ, ուսումնառության նվազագույն տևողությունը 1 տարի) – 1․ ԵՊՀ և ՀԱԱՀ, 2․ ԳՊՀ (Գորիս) և ԵՄՀ, 3․ ԳՊՀ (Գավառ) և ՀՊՏՀ
  2. Կրկնակի մագիստրոսական ծրագիր Կայուն քաղաքներ մասնագիտությամբ (նվազագույնը 60 կրեդիտ, ուսումնառության նվազագույն տևողությունը 1 տարի) – 1․ ԵՊՀ և ՀԱՊՀ, 2․ ՃՇՀԱՀ և ՀԱԱՀ
  3. Կրկնակի/բազմակի դիպլոմ և մագիստրոսական ծրագիր Բլոկչեյն և թվային արժույթներ մասնագիտությամբ – ԵՊՀ, ՀԱՊՀ, ԵՄՀ

Transforming Graduate Education For a Green And Sustainable Future

EN Co-funded by the EU_WHITE Outline

Funded by the European Union. Views and opinions expressed are however those of the author(s) only and do not necessarily reflect those of the European Union. Neither the European Union nor the granting authority can be held responsible for them.

T-Green © 2024. All rights reserved.