Արդյունքներ

ՆՊԱՏԱԿԸ (ՀԱՏՈՒԿ ՆՊԱՏԱԿՆԵՐ)

 

    • Բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսների և հետաոզոտողների, ազգային քաղաքականություն մշակողների կարողությունների զարգացում՝ քաղաքականության և կրթական բովանդակության զարգացման ընթացքում ԵՄ Կանաչ գործարքի և Կայուն զարգացման նպատակների ինտեգրման, ինչպես նաև վերջնարդյունքահեն կրթական ծրագրերի զարգացման ուղղությամբ։
    • «Հանուն կայուն զարգացման կրթության ազգային ճանապարհային քարտեզի» մշակում, ավանդականից դեպի ապագամետ և կանաչ ուսումնական ծրագրերի զարգացման խթանում:
    • Մասնագիտությունների ազգային ցանկի վերանայում, որը թույլ կտա լիցենզավորել նոր, ապագամետ և միջդիսցիպլինար կրթական ծրագրեր։
    • Երազմուս+ Գործողություն 1-ի համանման համակարգի ստեղծում՝ ուսանողների շարժունությունն ապահովելու համար՝ վերաձևավորելով կրեդիտների փոխանցման և ճանաչման ազգային և ինստիտուցիոնալ փաստաթղթային հենքը, խթանելով համագործակցային կրթական ծրագրերի իրականացումը, խթանելով ուսանողների շարժունությունը՝ Բոլոնյան համակարգի պահանջներին համահունչ։
    • Մագիստրոսական 3 միջդիսցիպլինար ներպետական համատեղ/կրկնակի դիպլոմի ծրագրերի մշակում, լիցենզավորում և փորձարկում, ինչպես նաև առկա մագիստրոսական կրթական ծրագրերի վերապրոֆիլավորում՝ կանաչ կրթության և տնտեսության ազգային նոր տեսլականին համահունչ։

 

ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐԱՊՐՈՖԻԼԱՎՈՐՈՒՄ

 

    • ԵՄՀ, ԳՊՀ (Գորիս) և ԳՊՀ (Գավառ) — Դեղերի տեխնոլոգիա և էկոնոմիկա կրթական ծրագրի լավարկում, դեղագործական կենսատեխնոլոգիաների և կանաչ տնտեսության մոդուլներով հարստացում
    • ԵՊՀ- նոր դասընթացների մշակում Կիրառական մանրէաբանության և նորարարական տեխնոլոգիաների ոլորտում
    • ՀԱԱՀ-Սննդի տեխնոլոգիա կրթական ծրագրի վերափոխում Սննդի Բիոտեխնոլոգիաների կրթական ծրագրի
    • ԳՊՀ (Գորիս) և ԳՊՀ (Գավառ), ՀՊՏՀ- Կանաչ ձեռներեցություն մոդուլը կզարգացվի և կներդրվի կառավարում և տուրիզմ կրթական ծրագրերում
    • ՀՖՀ-Կանաչ հմտությունների զարգացմանն ուղղված ընդհանրական դասընթացների մշակում, որը կառաջարկվի բուհի բոլոր ուսանողներին

 

ՆՈՐ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ, ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄ, ԳՈՐԾԱՐԿՈՒՄ

 

    • Կրկնակի մագիստրոսական ծրագիր Կանաչ տնտեսություն և կառավարում մասնագիտությամբ (նվազագույնը 60 կրեդիտ, ուսումնառության նվազագույն տևողությունը 1 տարի) – 1․ ԵՊՀ և ՀԱԱՀ, 2․ ԳՊՀ (Գորիս) և ԵՄՀ, 3․ ԳՊՀ (Գավառ) և ՀՊՏՀ
    • Կրկնակի մագիստրոսական ծրագիր Կայուն քաղաքներ մասնագիտությամբ (նվազագույնը 60 կրեդիտ, ուսումնառության նվազագույն տևողությունը 1 տարի) – 1․ ԵՊՀ և ՀԱՊՀ, 2․ ՃՇՀԱՀ և ՀԱԱՀ
    • Կրկնակի/բազմակի դիպլոմ և մագիստրոսական ծրագիր Բլոկչեյն և թվային արժույթներ մասնագիտությամբ – ԵՊՀ, ՀԱՊՀ, ԵՄՀ

Բարձրագույն կրթության վերափոխում հանուն կանաչ և կայուն ապագայի

EN Co-funded by the EU_WHITE Outline

Այս կայքը ստեղծվել և թարմացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն են կրում ծրագրի կոնսորցիումի անդամ կազմակերպություններն ու հեղինակները և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

T-Green © 2024. Բոլոր իրավունքները պահպանված են։