Եվրոպական միության աջակցությամբ Էրազմուս+ T-GREEN «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» նախագծի շրջանակներում կանցկացվի «Ինստիտուցիոնալ քաղաքականությունն ու փորձը հանուն կրթության և հետազոտությանկայուն զարգացման» խորագրով միջազգային համաժողովը կանցկացվի ս.թ. ապրիլի 17-18-ը:
Համաժողովը նպատակ ունի խթանելու կայուն զարգացման ծրագրերը Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում: Միջոցառման հարթակը միավորելու է բարձրագույն կրթության և կայուն զարգացման ոլորտների մասնագիտական շրջանակներին: Քննարկումներին մասնակցելու են նաև ոլորտային գործատուներ, ուսանողներ, պրոֆեսորադասախոսական կազմ և հետազոտողներ։
Օրը՝ ապրիլի 17-18, 2025 թ.
Ժամը՝ 14:30-17:30 (տեղական ժամով)
Ձևաչափը՝ հիբրիդային (առաջին օրը՝ Եվրասիա միջազգային համալսարանում (Ազատություն 24/2), երկրորդ օրը՝ ամբողջությամբ առցանց)։
Աշխատանքային լեզու՝ հայերեն, անգլերեն
Միջազգային համաժողովի կազմկոմիտե՝ «Էրազմուս ուսանողական ցանց Երևան» ՀԿ, Եվրասիա միջազգային համալսարան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան