2024 թ․ սեպտեմբերի 19-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) «Էրազմուս+»-ի «Մագիստրոսական կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (T-GREEN) ծրագրի 4-րդ աշխատանքային փաթեթի (ԱՓ4) շրջանակում տեղի ունեցավ կրթական ծրագրերի մշակման խորհրդի նիստ։
Քննարկվեցին կրթական ծրագրի և դասընթացի օրինակելի ձևաչափերի, ինչպես նաև բենչմարքինգի ձևաչափի մշակման գործընթացը և առաջացած խնդիրները։ Առաջարկվեց բարեփոխել եռամսյակային գործողությունների պլանի արդյունքները։
Ներկայացվեցին ԱՓ4-ի 2-րդ եռամսյակի գործողությունների պլանը և դրա շրջանակում ակնկալվող արդյունքները։ Ներկաններն անդրադարձան նաև ս․թ․ նոյեմբերին Միկոլա Ռոմերիսի անվան համալսարանում (Վիլնյուս, Լիտվա) կայանալիք աշխատաժողովի նախապատրաստական աշխատանքներին:

