T-GREEN նախագծի հիմնական նպատակն է բարեփոխել Հայաստանի բուհերի մագիստրոսական կրթությունը՝ այն համապատասխանեցնելով Եվրոպական կանաչ համաձայնագրին (European Green Deal) և Կայուն զարգացման նպատակներին։ Սա ներառում է անցում ավանդական մոտեցումներից դեպի նորարարական, կանաչ և միջդիսցիպլինար կրթական ծրագրեր, ուսանողների շարժունակության խթանում, ինչպես նաև համատեղ կրթական ծրագրերի իրականացման ռազմավարությունների ձևավորում։
Սեմինարը կկայանա 2023 թվականի նոյեմբերի 21-ից 24-ը Լեհաստանի Կրակով քաղաքում՝ Յագելոնյան համալսարանում, և կհամախմբի ծրագրի կոնսորցիումում ընդգրկված 17 համալսարանների և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին։
Համալսարանի ներկայացուցիչները՝ պրոֆեսոր Ռադոսլավ Ռիբկովսկին (կրթության որակի գծով պրոռեկտոր), պրոֆեսոր Վոյցեխ Մացիկը (Քիմիայի ֆակուլտետի դեկան) և դոկտոր Մարեկ Ֆրանկովիչը (նախագծի ինստիտուցիոնալ համակարգող), կողջունեն մասնակիցներին։ Նրանք կներկայացնեն քննարկման հիմնական թեմաները և կտեղեկացնեն համալսարանի աշխատակիցների և հետազոտողների հետ անհատական հանդիպումների և քննարկումների հնարավորությունների մասին։

