Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա առկա ուսուցման մագիստրատուրայի ընդունելության երկրորդ փուլի մեկնարկը՝ ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ (վճարովի) տեղերի համար։
Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՊՏՀ առկա մագիստրատուրայի մասնագիտությունների ցանկը համալրվել է «Կանաչ տնտեսություն» նոր կրթական ծրագրով, և ՀՊՏՀ «Բնապահպանություն և բնօգտագործում» կրթական ծրագրի շրջանավարտները կարող են ընդունվել առանց շեմային քննություն հանձնելու։
ՀՊՏՀ և ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի առկա մագիստրատուրայի մասնագիտությունների ցանկը՝ այստեղ։
Հայտագրումը կիրականացվի 2025 թ. օգոստոսի 14-29, շեմային քննությունը՝ սեպտեմբերի 3-ին, ժամը 12:00-ին (բանավոր ձևաչափով): Քննության հարցաշարերին ծանոթացեք այստեղ։ Արդյունքները կհրապարակվեն մինչև սեպտեմբերի 5-ը։
Ընդունելության ամբողջական տեղեկատվությունը՝ համալսարանի պաշտոնական կայքի «Դիմորդ» բաժնում։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010) 59-34-73 (աշխատանքային օրերին, 09:00-17:30)։

