Սիրելի՛ դիմորդ
Գորիսի պետական համալսարանում շարունակվում է մագիստրոսի կրթական ծրագրով «Կայուն զարգացման տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտական կրթական ծրագրով առկա ուսուցմամբ ընդունելությունը:
Հաշվի առնելով ինչպես հանրապետության, այնպես էլ Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական ոլորտում կայունությանն ուղղված ծրագրերի ավելացումը, կայուն զարգացման ոլորտի նկատմամբ աճող հետաքրքրությունն ու աշխատաշուկայում մասնագետների նկատմամբ առկա պահանջարկը՝ այս մասնագիտությունը մագիստրոսական կրթություն ստանալու հիանալի հնարավորություն է տնտեսագիտության, կառավարման և հարակից ոլորտների բակալավրիատի շրջանավարտների համար, ինչպես նաև կայուն զարգացման գաղափարներով առաջնորդվող այն անձանց համար, ովքեր նպատակ ունեն ստանալու կառավարման մագիստրոսի որակավորում:
Ուսման տևողությունը՝ 1.5 տարի
Ուսման վարձավճարը՝ 400 հազար ՀՀ դրամ
Փաստաթղթերի ընդունելության վերջնաժամկետը՝ օգոստոսի 31
Հարցերի և խորհրդատվության համար կարող եք դիմել ԳՊՀ շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժին (հեռ.՝ 098-19-67-14, էլ. փոստ՝ gorsu.sharunakakankrtutyun@gmail.com):

