Հարգելի’ դիմորդներ,
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը ազդարարում է ընդունելություն՝ «Կայուն քաղաքների ճարտարագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրով, որի ուսման տևողությունը 1,5 տարի է:
ՄԱՍՆԱԳԵՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ` ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱԳԻՍՏՐՈՍ
Այս նորարարական կրթական ծրագրի նպատակն է ձևավորել «Կայուն քաղաքներ» ուղղվածությամբ անհրաժեշտ գիտակրթական հենք և մասնագիտական ներուժ` Հայաստանում քաղաքային տնտեսության կայուն զարգացման, խելացի քաղաքների կառավարման, շրջակա միջավայրի պահպանության, էներգաարդյունավետության, ջրային ռեսուրսների, տարբեր ընկերությունների և կազմակերպությունների արդյունավետ կառավարման, ենթակառուցվածքների զարգացման, շրջակա միջավայրի պահպանության հիմնախնդիրների, աղետների ռիսկերի կանխարգելման ուղղություններով:
Պատրաստել «կայուն քաղաքներ» ուղղվածությամբ լայն պրոֆիլի մագիստրոսներ`
• տարբեր ֆունկցիոնալ նշանակության էներգաարդյունավետ տեխնոլոգիաների նախագծման և հետազոտման,
• արտադրատնտեսական համակարգերի կառավարման տարբեր գործառութային ուղղվածության խնդիրների բացահայտման և լուծման,
• շրջակա միջավայրի պաշտպանության համակարգերի նախագծման համար:
2025/2026 ուսումնական տարվա ընդունելությունը տեղի կունենա օգոստոսի 17-ից 28-ը առցանց՝ https://polytech.am/entrant-2022/master-2022/ կայքի միջոցով։

