ՆՊԱՏԱԿԸ (ՀԱՏՈՒԿ ՆՊԱՏԱԿՆԵՐ)
- Բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսների և հետաոզոտողների, ազգային քաղաքականություն մշակողների կարողությունների զարգացում՝ քաղաքականության և կրթական բովանդակության զարգացման ընթացքում ԵՄ Կանաչ գործարքի և Կայուն զարգացման նպատակների ինտեգրման, ինչպես նաև վերջնարդյունքահեն կրթական ծրագրերի զարգացման ուղղությամբ։
- «Հանուն կայուն զարգացման կրթության ազգային ճանապարհային քարտեզի» մշակում, ավանդականից դեպի ապագամետ և կանաչ ուսումնական ծրագրերի զարգացման խթանում:
- Մասնագիտությունների ազգային ցանկի վերանայում, որը թույլ կտա լիցենզավորել նոր, ապագամետ և միջդիսցիպլինար կրթական ծրագրեր։
- Երազմուս+ Գործողություն 1-ի համանման համակարգի ստեղծում՝ ուսանողների շարժունությունն ապահովելու համար՝ վերաձևավորելով կրեդիտների փոխանցման և ճանաչման ազգային և ինստիտուցիոնալ փաստաթղթային հենքը, խթանելով համագործակցային կրթական ծրագրերի իրականացումը, խթանելով ուսանողների շարժունությունը՝ Բոլոնյան համակարգի պահանջներին համահունչ։
- Մագիստրոսական 3 միջդիսցիպլինար ներպետական համատեղ/կրկնակի դիպլոմի ծրագրերի մշակում, լիցենզավորում և փորձարկում, ինչպես նաև առկա մագիստրոսական կրթական ծրագրերի վերապրոֆիլավորում՝ կանաչ կրթության և տնտեսության ազգային նոր տեսլականին համահունչ։
ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐԱՊՐՈՖԻԼԱՎՈՐՈՒՄ
-
- ԵՄՀ, ԳՊՀ (Գորիս) և ԳՊՀ (Գավառ) — Դեղերի տեխնոլոգիա և էկոնոմիկա կրթական ծրագրի լավարկում, դեղագործական կենսատեխնոլոգիաների և կանաչ տնտեսության մոդուլներով հարստացում
- ԵՊՀ- նոր դասընթացների մշակում Կիրառական մանրէաբանության և նորարարական տեխնոլոգիաների ոլորտում
- ՀԱԱՀ-Սննդի տեխնոլոգիա կրթական ծրագրի վերափոխում Սննդի Բիոտեխնոլոգիաների կրթական ծրագրի
- ԳՊՀ (Գորիս) և ԳՊՀ (Գավառ), ՀՊՏՀ- Կանաչ ձեռներեցություն մոդուլը կզարգացվի և կներդրվի կառավարում և տուրիզմ կրթական ծրագրերում
- ՀՖՀ-Կանաչ հմտությունների զարգացմանն ուղղված ընդհանրական դասընթացների մշակում, որը կառաջարկվի բուհի բոլոր ուսանողներին
ՆՈՐ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ, ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄ, ԳՈՐԾԱՐԿՈՒՄ
-
- Կրկնակի մագիստրոսական ծրագիր Կանաչ տնտեսություն և կառավարում մասնագիտությամբ (նվազագույնը 60 կրեդիտ, ուսումնառության նվազագույն տևողությունը 1 տարի) – 1․ ԵՊՀ և ՀԱԱՀ, 2․ ԳՊՀ (Գորիս) և ԵՄՀ, 3․ ԳՊՀ (Գավառ) և ՀՊՏՀ
- Կրկնակի մագիստրոսական ծրագիր Կայուն քաղաքներ մասնագիտությամբ (նվազագույնը 60 կրեդիտ, ուսումնառության նվազագույն տևողությունը 1 տարի) – 1․ ԵՊՀ և ՀԱՊՀ, 2․ ՃՇՀԱՀ և ՀԱԱՀ
- Կրկնակի/բազմակի դիպլոմ և մագիստրոսական ծրագիր Բլոկչեյն և թվային արժույթներ մասնագիտությամբ – ԵՊՀ, ՀԱՊՀ, ԵՄՀ
WP1: Capacity Building