2024 թ․ սեպտեմբերի 19-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) «Էրազմուս+»-ի «Մագիստրոսական կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (T-GREEN) ծրագրի 4-րդ աշխատանքային փաթեթի (ԱՓ4) շրջանակում տեղի ունեցավ կրթական ծրագրերի մշակման խորհրդի նիստ։ Քննարկվեցին կրթական ծրագրի և դասընթացի օրինակելի ձևաչափերի, ինչպես նաև բենչմարքինգի ձևաչափի մշակման գործընթացը և առաջացած խնդիրները։ Առաջարկվեց բարեփոխել եռամսյակային գործողությունների պլանի արդյունքները։ Ներկայացվեցին ԱՓ4-ի 2-րդ եռամսյակի գործողությունների պլանը…
2024 թվականի հունիսի 12-ին Էրազմուս+ «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (T-GREEN) նախագծի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) նախագահ՝ պարոն Ս․ Հայոցյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել էին Կոմիտեի աշխատակազմի, T-GREEN նախագծի համակարգող Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, համա-համակարգող Եվրասիայի միջազգային համալսարանի, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ներկայացուցիչները։…
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ներկայացուցիչների հետ քննարկվեց ԵՄ Էրազմուս+ ծրագրի շրջանակում համաֆինասավորվող «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» T-GREEN նախագծի ընթացքը, նախանշվեցին առաջիկա գործողությունները։ Հունվարի 24-ին Բարձրագույն կրթոթյան և գիտության կոմիտեում կայացավ աշխատանքային քննարկում, որի ընթացքում ներկայացվեց անցած տարի մեկնարկած T-GREEN նախագծի շրջանակում իրականացված աշխատանքները։ Նախագծի կոնսորցիումը ներկայացնում էին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի որակի ապահովման…
Հանդիպմանը մասնակցում էին «T-green» նախագծի ԵՊՀ մասնակիցները: Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի մագիստրոսական ծրագրերի համակարգող Քրիստինե Գևորգյանը մանրամասն ներկայացրեց ԵՊՀ-ում առաջիկայում իրականացվելիք միջմասնագիտական մագիստրոսական կրթական ծրագրերի ներդրման գործընթացների առանձնահատկությունները: Հանդիպման ընթացքում ներկայացվեց «T-green» նախագծի շրջանակում ԵՊՀ-ում իրականացվող ծրագրերի գործողությունների փաթեթը, քննարկվեցին կրկնակի և համատեղ կրթական ծրագրերի իրականացման և դրանց լիցենզավորման գործընթացները: Նախատեսվում է մշակել միջմասնագիտական մագիստրոսական կրթական ծրագրեր:
Կրակովում կայացավ այս տարի մեկնարկած Եվրոպական միության Էրազմուս+ Ծրագրի շրջանակում համաֆինասավորվող «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» T-GREEN նախագծի հերթական աշխատաժողովը։ T-GREEN նախագծի հիմնական նպատակն է ԵՄ կանաչ գործարքի և կայուն զարգացման նպատակներին համահունչ աջակցել ՀՀ բուհերում մագիստրոսական կրթության փոխակերպմանը՝ ապահովելով ավանդական կրթական ծրագրերից անցումը դեպի ապագամետ, կանաչ և միջդիսցիպլինար ծրագրերի, խթանելով ուսանողների շարժունությունը և զարգացնելով համագործակցային կրթական…
T-GREEN նախագծի հիմնական նպատակն է բարեփոխել Հայաստանի բուհերի մագիստրոսական կրթությունը՝ այն համապատասխանեցնելով Եվրոպական կանաչ համաձայնագրին (European Green Deal) և Կայուն զարգացման նպատակներին։ Սա ներառում է անցում ավանդական մոտեցումներից դեպի նորարարական, կանաչ և միջդիսցիպլինար կրթական ծրագրեր, ուսանողների շարժունակության խթանում, ինչպես նաև համատեղ կրթական ծրագրերի իրականացման ռազմավարությունների ձևավորում։ Սեմինարը կկայանա 2023 թվականի նոյեմբերի 21-ից 24-ը Լեհաստանի Կրակով քաղաքում՝ Յագելոնյան համալսարանում, և կհամախմբի…
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակում մինչ այժմ կատարված քայլերը, աշխատանքների կատարման վերջնաժամկետներն ու այս տարվա նոյեմբերի 20-ից 24-ը Կրակովում կայանալիք հանդիպման օրակարգը: Հիշեցնենք, որ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Էրազմուս + T-GREEN «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (THE ERASMUS+ CBHE PROJECT “Transforming Graduate Education for Green and Sustainable Future” (T-GREEN)) նախագիծը մեկնարկել է 2023 թվականի մարտի 1-ին։…

