Նորություններ

armenpress.am.Մեկնարկեց «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» միջազգային նախագծի ամփոփիչ կոնֆերանսը

armenpress.am.Մեկնարկեց «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» միջազգային նախագծի ամփոփիչ կոնֆերանսը

Երևանում մեկնարկեց «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» եռամյա միջազգային նախագծի եզրափակիչ կոնֆերանսը, որը կշարունակվի մինչև փետրվարի 20-ը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» նախագիծը միտված է Հայաստանում բուհական կրթության բարեփոխմանը՝ նպաստելով ավանդական ուսումնական ծրագրերից դեպի ապագայամետ, կանաչ և միջդիսցիպլինար կրթական ծրագրերի անցմանը, ինչպես նաև խթանելով ուսանողների շարժունությունը։ Ճարտարապետության և շինարարության…

Read more

Երևանում ամփոփվեց Եվրամիության կողմից համաֆինանսավորվող Erasmus+ T-GREEN նախագիծը

Երևանում ամփոփվեց Եվրամիության կողմից համաֆինանսավորվող Erasmus+ T-GREEN նախագիծը

Երևանում կայացավ «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (Erasmus+ T-GREEN) եռամյա նախագծի եզրափակիչ համաժողովը, որը միավորեց հայաստանյան և եվրոպական գործընկերներին՝ ամփոփելու ծրագրի կարևոր արդյունքները Նախագծի նպատակն էր՝ 1. նպաստել բարձրագույն կրթության բարեփոխմանը Հայաստանում 2. զարգացնել կանաչ և կայուն կրթական ծրագրեր 3. բարձրացնել կրթության որակը և մրցունակությունը 4. խթանել միջազգային համագործակցությունն ու ուսանողների շարժունությունը Համաժողովի պաշտոնական բացմանը ելույթ ունեցավ…

Read more

Մագիստրոսական «կանաչ» կրթական ծրագրեր՝ բուհերում  1lurer.am

Մագիստրոսական «կանաչ» կրթական ծրագրեր՝ բուհերում 1lurer.am

Երևանում մեկնարկեց «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» եռամյա միջազգային նախագծի եզրափակիչ կոնֆերանսը, որը կշարունակվի մինչև փետրվարի 20-ը։ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» նախագիծը միտված է Հայաստանում բուհական կրթության բարեփոխմանը՝ նպաստելով ավանդական ուսումնական ծրագրերից դեպի ապագայամետ, կանաչ և միջդիսցիպլինար կրթական ծրագրերի անցմանը, ինչպես նաև խթանելով ուսանողների շարժունությունը։

Read more

«T-GREEN» նախագծի շրջանակում քննարկվել են մագիստրոսական մշակված ծրագրերի փորձարկման արդյունքներն ու դրանց համապատասխանեցումը օրենսդրական նոր կարգավորումներին

«T-GREEN» նախագծի շրջանակում քննարկվել են մագիստրոսական մշակված ծրագրերի փորձարկման արդյունքներն ու դրանց համապատասխանեցումը օրենսդրական նոր կարգավորումներին

«Էրազմուս+»-ի «T-GREEN» («Transforming Graduate Education for Green and Sustainable Future») նախագծի շրջանակում Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանում (ք. Պորտո) տեղի ունեցավ աշխատաժողով՝ մագիստրոսական ծրագրերի փորձնական իրականացման արդյունքների քննարկման նպատակով։ Ս.թ. դեկտեմբերի 2–4-ը անցկացված եռօրյա աշխատաժողովը միավորեց Հայաստանի և ԵՄ գործընկեր բուհերի, ինչպես նաև կոնսորցիումի մի շարք անդամների ներկայացուցիչներին՝ քննարկելու մագիստրոսական ծրագրերի փորձնական ներդրման արդյունքները և դրանց հետագա կատարելագործման ու կայունության հարցերը։ Աշխատաժողովը…

Read more

T-Green նախագծի շրջանակներում մշակված մագիստրոսական ծրագրերի փորձարկումն ու համապատասխանեցումը օրենսդրության նոր զարգացումներին

T-Green նախագծի շրջանակներում մշակված մագիստրոսական ծրագրերի փորձարկումն ու համապատասխանեցումը օրենսդրության նոր զարգացումներին

T-GREEN նախագծի արտագնա կարևորագույն միջոցառումը՝ «Մագիստրոսական ծրագրերի փորձնական իրականացման արդյունքների քննարկման աշխատաժողովը», տեղի ունեցավ Պորտուգալիայի Կաթոլիկ Համալսարանում (Պորտո) 2025 թ. դեկտեմբերի 2–4-ը։ Եռօրա այս միջոցառումն համախմբեց հայաստանյան և ԵՄ գործընկեր համալսարանների, ինչպես նաև նախագծի կոնսորցիումի այլ անդամների ներկայացուցիչներին՝ ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացվող Erasmus+ T-GREEN (Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի) նախագծի շրջանակներում մշակված մագիստրոսական ծրագրերի փորձարկման փուլերի արդյունքները վերլուծելու…

Read more

Տեղի է ունեցել T-Green նախագծի գործընկերների հանդիպումը

Տեղի է ունեցել T-Green նախագծի գործընկերների հանդիպումը

Օրակարգը կենտրոնացած էր մագիստրոսական ծրագրերի փորձնական իրականացման արդյունքների քննարկմանը նվիրված առաջիկա աշխատաժողովի նախապատրաստման վրա, որը տեղի կունենա 2025 թվականի դեկտեմբերի 2-6-ը Պորտուգալիայի Պորտո քաղաքում: Հանդիպման ընթացքում նախագծի գործընկերները նաև տեղեկացվեցին Erasmus+ CBHE նախագծերի EACEA մոնիթորինգային այցի հետ կապված գործողությունների մասին, որը նախատեսված է անցկացնել 2025 թվականի նոյեմբերի 25-ից 27-ը Երևանում:

Read more

 Գորիսի պետական համալսարանում շարունակվում է մագիստրոսի կրթական ծրագրով «Կայուն զարգացման տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտական կրթական ծրագրով առկա ուսուցմամբ ընդունելությունը

 Գորիսի պետական համալսարանում շարունակվում է մագիստրոսի կրթական ծրագրով «Կայուն զարգացման տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտական կրթական ծրագրով առկա ուսուցմամբ ընդունելությունը

Գորիսի պետական համալսարանում շարունակվում է մագիստրոսի կրթական ծրագրով «Կայուն զարգացման տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտական կրթական ծրագրով առկա ուսուցմամբ ընդունելությունը:  Հաշվի առնելով ինչպես հանրապետության, այնպես էլ Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական ոլորտում կայունությանն ուղղված ծրագրերի ավելացումը, կայուն զարգացման ոլորտի նկատմամբ աճող հետաքրքրությունն ու աշխատաշուկայում մասնագետների նկատմամբ առկա պահանջարկը՝ այս մասնագիտությունը մագիստրոսական կրթություն ստանալու հիանալի հնարավորություն է տնտեսագիտության, կառավարման և հարակից ոլորտների բակալավրիատի շրջանավարտների…

Read more

Մեկնարկում է ՀՊՏՀ առկա ուսուցման մագիստրատուրայի ընդունելության երկրորդ փուլը

Մեկնարկում է ՀՊՏՀ առկա ուսուցման մագիստրատուրայի ընդունելության երկրորդ փուլը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա առկա ուսուցման մագիստրատուրայի ընդունելության երկրորդ փուլի մեկնարկը՝ ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ (վճարովի) տեղերի համար։ Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՊՏՀ առկա մագիստրատուրայի մասնագիտությունների ցանկը համալրվել է «Կանաչ տնտեսություն» նոր կրթական ծրագրով, և ՀՊՏՀ «Բնապահպանություն և բնօգտագործում» կրթական ծրագրի շրջանավարտները կարող են ընդունվել առանց շեմային քննություն հանձնելու։ ՀՊՏՀ և ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի առկա…

Read more

«Կայուն քաղաքների ճարտարագիտություն» մագիստրոսական կրթական ծրագիր

«Կայուն քաղաքների ճարտարագիտություն» մագիստրոսական կրթական ծրագիր

Հարգելի’ դիմորդներ,  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը ազդարարում է ընդունելություն՝ «Կայուն քաղաքների ճարտարագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրով, որի ուսման տևողությունը 1,5 տարի է:  ՄԱՍՆԱԳԵՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ` ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱԳԻՍՏՐՈՍ  Այս նորարարական կրթական ծրագրի նպատակն է ձևավորել «Կայուն քաղաքներ» ուղղվածությամբ անհրաժեշտ գիտակրթական հենք և մասնագիտական ներուժ` Հայաստանում քաղաքային տնտեսության կայուն զարգացման, խելացի քաղաքների կառավարման, շրջակա միջավայրի պահպանության, էներգաարդյունավետության, ջրային ռեսուրսների, տարբեր ընկերությունների և կազմակերպությունների արդյունավետ…

Read more

Transforming Graduate Education For a Green And Sustainable Future

EN Co-funded by the EU_WHITE Outline

Funded by the European Union. Views and opinions expressed are however those of the author(s) only and do not necessarily reflect those of the European Union. Neither the European Union nor the granting authority can be held responsible for them.

T-Green © 2026. All rights reserved.