Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակում մինչ այժմ կատարված քայլերը, աշխատանքների կատարման վերջնաժամկետներն ու այս տարվա նոյեմբերի 20-ից 24-ը Կրակովում կայանալիք հանդիպման օրակարգը:
Հիշեցնենք, որ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Էրազմուս + T-GREEN «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (THE ERASMUS+ CBHE PROJECT “Transforming Graduate Education for Green and Sustainable Future” (T-GREEN)) նախագիծը մեկնարկել է 2023 թվականի մարտի 1-ին։
Նախագիծը 3-ամյա է, որը համակարգում են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ)։
Նախագծի համահամակարգողն է Եվրասիա միջազգային համալսարանը (ԵՄՀ)։

