Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա առկա ուսուցման մագիստրատուրայի ընդունելության երկրորդ փուլի մեկնարկը՝ ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ (վճարովի) տեղերի համար։

Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՊՏՀ առկա մագիստրատուրայի մասնագիտությունների ցանկը համալրվել է «Կանաչ տնտեսություն» նոր կրթական ծրագրով, և ՀՊՏՀ «Բնապահպանություն և բնօգտագործում» կրթական ծրագրի շրջանավարտները կարող են ընդունվել առանց շեմային քննություն հանձնելու։

ՀՊՏՀ և ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի առկա մագիստրատուրայի մասնագիտությունների ցանկը՝ այստեղ։

Հայտագրումը կիրականացվի 2025 թ. օգոստոսի 14-29, շեմային քննությունը՝ սեպտեմբերի 3-ին, ժամը 12:00-ին (բանավոր ձևաչափով): Քննության հարցաշարերին ծանոթացեք այստեղ։ Արդյունքները կհրապարակվեն մինչև սեպտեմբերի 5-ը։

Ընդունելության ամբողջական տեղեկատվությունը՝ համալսարանի պաշտոնական կայքի «Դիմորդ» բաժնում։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010) 59-34-73 (աշխատանքային օրերին, 09:00-17:30)։

Send comment

Transforming Graduate Education For a Green And Sustainable Future

EN Co-funded by the EU_WHITE Outline

Funded by the European Union. Views and opinions expressed are however those of the author(s) only and do not necessarily reflect those of the European Union. Neither the European Union nor the granting authority can be held responsible for them.

T-Green © 2026. All rights reserved.