Եվրոպական միության աջակցությամբ Էրազմուս+ T-GREEN «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» նախագծի շրջանակներում կանցկացվի «Ինստիտուցիոնալ քաղաքականությունն ու փորձը հանուն կրթության և հետազոտությանկայուն զարգացման» խորագրով միջազգային համաժողովը կանցկացվի ս.թ. ապրիլի 17-18-ը:

Համաժողովը նպատակ ունի խթանելու կայուն զարգացման ծրագրերը Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում: Միջոցառման հարթակը միավորելու է բարձրագույն կրթության և կայուն զարգացման ոլորտների մասնագիտական շրջանակներին: Քննարկումներին մասնակցելու են նաև ոլորտային գործատուներ, ուսանողներ, պրոֆեսորադասախոսական կազմ և հետազոտողներ։

🌱Օրը՝ ապրիլի 17-18, 2025 թ.

🌱Ժամը՝ 14:30-17:30 (տեղական ժամով)

🌱Ձևաչափը՝ հիբրիդային (առաջին օրը՝ Եվրասիա միջազգային համալսարանում (Ազատություն 24/2), երկրորդ օրը՝ ամբողջությամբ առցանց)։

🌱Աշխատանքային լեզու՝ հայերեն, անգլերեն

🌱Միջազգային համաժողովի կազմկոմիտե՝ «Էրազմուս ուսանողական ցանց Երևան» ՀԿ, Եվրասիա միջազգային համալսարան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

Send comment

Transforming Graduate Education For a Green And Sustainable Future

EN Co-funded by the EU_WHITE Outline

Funded by the European Union. Views and opinions expressed are however those of the author(s) only and do not necessarily reflect those of the European Union. Neither the European Union nor the granting authority can be held responsible for them.

T-Green © 2025. All rights reserved.