Հանդիպմանը մասնակցում էին «T-green» նախագծի ԵՊՀ մասնակիցները:
Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի մագիստրոսական ծրագրերի համակարգող Քրիստինե Գևորգյանը մանրամասն ներկայացրեց ԵՊՀ-ում առաջիկայում իրականացվելիք միջմասնագիտական մագիստրոսական կրթական ծրագրերի ներդրման գործընթացների առանձնահատկությունները:
Հանդիպման ընթացքում ներկայացվեց «T-green» նախագծի շրջանակում ԵՊՀ-ում իրականացվող ծրագրերի գործողությունների փաթեթը, քննարկվեցին կրկնակի և համատեղ կրթական ծրագրերի իրականացման և դրանց լիցենզավորման գործընթացները:
Նախատեսվում է մշակել միջմասնագիտական մագիստրոսական կրթական ծրագրեր:

