Եվրոպական միության աջակցությամբ Էրազմուս+ T-GREEN «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» նախագծի շրջանակներում կանցկացվի «Ինստիտուցիոնալ քաղաքականությունն ու փորձը հանուն կրթության և հետազոտության կայուն զարգացման» խորագրով միջազգային համաժողովը կանցկացվի ս.թ. ապրիլի 17-18-ը:

Համաժողովը նպատակ ունի խթանելու կայուն զարգացման ծրագրերը Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում: Երկօրյա միջոցառման քննարկումներն առնչվելու են կայուն զարգացման շրջանակում բարձրագույն կրթության դերին ու նշանակությանը, ոլորտային զարգացումներին և միտված են նպաստելու կրթական ծրագրերում կայունության ռազմավարական պլանավորմանը և ինտեգրմանը:

Միջոցառման հարթակը միավորելու է ոլորտային գործատուներին, ուսանողներին, պրոֆեսորադասախոսական կազմին և հետազոտողներին։

Օրը՝ ապրիլի 17-18, 2025 թ.
Ժամը՝ 14:30-17:30 (տեղական ժամով)
Ձևաչափը՝ հիբրիդային (առաջին օրը՝ Եվրասիա միջազգային համալսարանում (Ազատություն 24/2), երկրորդ օրը՝ ամբողջությամբ առցանց)։
Աշխատանքային լեզու՝ հայերեն, անգլերեն
Միջազգային համաժողովի կազմկոմիտե՝ «Էրազմուս ուսանողական ցանց Երևան» ՀԿ, Եվրասիա միջազգային համալսարան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

 Որպես զեկուցող հանդես գալու համար անհրաժեշտ է մինչև ապրիլի 3-ը՝ ուղարկելով tgreenconference@gmail.com էլ. հասցեին բանախոսի անունը, ազգանունը, պաշտոնը, գիտական կոչումը և աշխատավայրը՝ հայերեն և անգլերեն լեզուներով։

Ուշադրություն. hայտադիմումին կից պետք է ներկայացնել զեկույցի ամփոփագիր (մինչև 250 բառ):

Հարցերի կամ լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք գրել tgreenconference@gmail.com էլ. հասցեին:

Send comment

Transforming Graduate Education For a Green And Sustainable Future

EN Co-funded by the EU_WHITE Outline

Funded by the European Union. Views and opinions expressed are however those of the author(s) only and do not necessarily reflect those of the European Union. Neither the European Union nor the granting authority can be held responsible for them.

T-Green © 2025. All rights reserved.