2024 թվականի հունիսի 12-ին Էրազմուս+ «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (T-GREEN) նախագծի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) նախագահ՝ պարոն Ս․ Հայոցյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել էին Կոմիտեի աշխատակազմի, T-GREEN նախագծի համակարգող Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, համա-համակարգող Եվրասիայի միջազգային համալսարանի, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ներկայացուցիչները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նախագծի ընթացքին վերաբերող մի շարք հարցեր։ Մասնավորապես նախանշվել են նախագծի արդյունավետ իրականացումը ապահովող հետագա քայլերն և միջոցառումները։

