Home

Բարի գալուստ T-GREEN
ՀԵՏԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄԸ ՀԱՆՈՒՆ ԿԱՆԱՉ ԵՎ ԿԱՅՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ

T-GREEN-ը բուհերում իրականացվող հետբակալավրի կրթության անհրաժեշտ բարեփոխումներին ուղղված նախագիծ է, որի համար առանցքային է «Կանաչ» քաղաքականությունը։

Նորություններ
armenpress.am.Մեկնարկեց «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» միջազգային նախագծի ամփոփիչ կոնֆերանսը
armenpress.am.Մեկնարկեց «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» միջազգային նախագծի ամփոփիչ կոնֆերանսը

Երևանում մեկնարկեց «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» եռամյա միջազգային նախագծի եզրափակիչ կոնֆերանսը, որը կշարունակվի մինչև փետրվարի 20-ը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» նախագիծը միտված է Հայաստանում բուհական կրթության բարեփոխմանը՝ նպաստելով ավանդական ուսումնական ծրագրերից դեպի ապագայամետ, կանաչ և միջդիսցիպլինար կրթական ծրագրերի անցմանը, ինչպես նաև խթանելով ուսանողների շարժունությունը։ Ճարտարապետության և շինարարության…

Երևանում ամփոփվեց Եվրամիության կողմից համաֆինանսավորվող Erasmus+ T-GREEN նախագիծը
Երևանում ամփոփվեց Եվրամիության կողմից համաֆինանսավորվող Erasmus+ T-GREEN նախագիծը

Երևանում կայացավ «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (Erasmus+ T-GREEN) եռամյա նախագծի եզրափակիչ համաժողովը, որը միավորեց հայաստանյան և եվրոպական գործընկերներին՝ ամփոփելու ծրագրի կարևոր արդյունքները Նախագծի նպատակն էր՝ 1. նպաստել բարձրագույն կրթության բարեփոխմանը Հայաստանում 2. զարգացնել կանաչ և կայուն կրթական ծրագրեր 3. բարձրացնել կրթության որակը և մրցունակությունը 4. խթանել միջազգային համագործակցությունն ու ուսանողների շարժունությունը Համաժողովի պաշտոնական բացմանը ելույթ ունեցավ…

Մագիստրոսական «կանաչ» կրթական ծրագրեր՝ բուհերում  1lurer.am
Մագիստրոսական «կանաչ» կրթական ծրագրեր՝ բուհերում 1lurer.am

Երևանում մեկնարկեց «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» եռամյա միջազգային նախագծի եզրափակիչ կոնֆերանսը, որը կշարունակվի մինչև փետրվարի 20-ը։ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» նախագիծը միտված է Հայաստանում բուհական կրթության բարեփոխմանը՝ նպաստելով ավանդական ուսումնական ծրագրերից դեպի ապագայամետ, կանաչ և միջդիսցիպլինար կրթական ծրագրերի անցմանը, ինչպես նաև խթանելով ուսանողների շարժունությունը։

«T-GREEN» նախագծի շրջանակում քննարկվել են մագիստրոսական մշակված ծրագրերի փորձարկման արդյունքներն ու դրանց համապատասխանեցումը օրենսդրական նոր կարգավորումներին
«T-GREEN» նախագծի շրջանակում քննարկվել են մագիստրոսական մշակված ծրագրերի փորձարկման արդյունքներն ու դրանց համապատասխանեցումը օրենսդրական նոր կարգավորումներին

«Էրազմուս+»-ի «T-GREEN» («Transforming Graduate Education for Green and Sustainable Future») նախագծի շրջանակում Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանում (ք. Պորտո) տեղի ունեցավ աշխատաժողով՝ մագիստրոսական ծրագրերի փորձնական իրականացման արդյունքների քննարկման նպատակով։ Ս.թ. դեկտեմբերի 2–4-ը անցկացված եռօրյա աշխատաժողովը միավորեց Հայաստանի և ԵՄ գործընկեր բուհերի, ինչպես նաև կոնսորցիումի մի շարք անդամների ներկայացուցիչներին՝ քննարկելու մագիստրոսական ծրագրերի փորձնական ներդրման արդյունքները և դրանց հետագա կատարելագործման ու կայունության հարցերը։ Աշխատաժողովը…

Եկեք ծանոթանանք աշխատանքային փաթեթներին
Վերջին միջոցառումները
Մագիստրոսական ծրագրերի առցանց բաց դռների օր
Մագիստրոսական ծրագրերի առցանց բաց դռների օր

Բաց դռների օրվա ընթացքում կծանոթանաք Եվրասիա միջազգային համալսարանի մագիստրոսական առաջատար ծրագրերին, միջազգային համագործակցություններին, կրկնակի և համատեղ դիպլոմների հնարավորություններին։  Միջազգային և ԵՄ համաֆինանսավորմամբ ծրագրեր1. JOPSCIP Project (EU co-funded) Political Science: Integration and GovernanceՔաղաքագիտություն․ ինտեգրացիա և կառավարում, 2 տարի, համատեղ դիպլոմի ծրագիր՝ իրականացվում է միջազգային կոնսորցիումի կողմից 2. T-Green Project (EU co-funded)Circular Economy and Management, Շրջանաձև տնտեսություն և կառավարում, 1.5 տարի, Կրկնակի…

T-GREEN նախագծի առաջիկա աշխատաժողովը՝ Պորտուի Կաթոլիկ համալսարանում
T-GREEN նախագծի առաջիկա աշխատաժողովը՝ Պորտուի Կաթոլիկ համալսարանում

T-GREEN նախագծի առաջիկա կարևոր փուլային միջոցառումը՝ «Մագիստրոսական ծրագրերի պիլոտային իրականացման արդյունքների քննարկման աշխատաժողովը», կկայանա Պորտուի Կաթոլիկ համալսարանում (Catholic University of Portugal) 2025 թվականի դեկտեմբերի 2–4-ը։ Եռօրյա այս միջոցառումը կհամախմբի Հայաստանի և ԵՄ գործընկեր համալսարանների ներկայացուցիչներին, ինչպես նաև կոնսորցիումի այլ անդամներին՝ քննարկելու Erasmus+ T-GREEN («Transforming Graduate Education for a Green and Sustainable Future») ծրագրի շրջանակում մշակված մագիստրոսական նոր ծրագրերի պիլոտային իրականացման…

Միջազգային գիտական կոնֆերանսի զեկույցով հանդես գալու հրավեր
Միջազգային գիտական կոնֆերանսի զեկույցով հանդես գալու հրավեր

Եվրոպական միության աջակցությամբ Էրազմուս+ T-GREEN «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» նախագծի շրջանակներում կանցկացվի «Ինստիտուցիոնալ քաղաքականությունն ու փորձը հանուն կրթության և հետազոտության կայուն զարգացման» խորագրով միջազգային համաժողովը կանցկացվի ս.թ. ապրիլի 17-18-ը: Համաժողովը նպատակ ունի խթանելու կայուն զարգացման ծրագրերը Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում: Երկօրյա միջոցառման քննարկումներն առնչվելու են կայուն զարգացման շրջանակում բարձրագույն կրթության դերին ու նշանակությանը, ոլորտային զարգացումներին և…

Մեր գործընկերները

Բարձրագույն կրթության վերափոխում հանուն կանաչ և կայուն ապագայի

EN Co-funded by the EU_WHITE Outline

Այս կայքը ստեղծվել և թարմացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն են կրում ծրագրի կոնսորցիումի անդամ կազմակերպություններն ու հեղինակները և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

T-Green © 2026. Բոլոր իրավունքները պահպանված են։